Նախկին ոստիկանը չարաշահել է քաղաքացու վստահությունը և խոշոր չափերի գումար վերցրել. ՀՔԾ
Իրավունք
Քաղաքացի Սիլվա Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Սիլվա Ա.-ի հաղորդման' ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի նախկին աշխատակիցը իրենից վերանորոգելու պատրվակով վերցրել է 3500 ԱՄՆ դոլար արժողությամբ «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան, այն առանց իր գիտության վաճառել է, որից հետո այլ ավտոմեքենա գնելու և իրեն վերադարձնելու պատրվակով, վստահությունը չարաշահելով, իրենից դարձյալ մաս-մաս վերցրել է ևս 4300 ԱՄՆ դոլար' պատճառելով ընդհանուրը 7800 ԱՄՆ դոլարի վնաս:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին