ՌԴ-ն ավստրալական պատժամիջոցներին համարժեք պատասխան կտա
Աշխարհ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ավստրալական պատժամիջոցներին համարժեք պատասխան կտա։ Այս մասին տեղեկացնում itar-tass-ը։
«Այս հարցերում «ի պատասխան» սկզբունքը պահպանվում է, իսկ G20-ում ՌԴ-ի գործունեության վրա սա չի անդրադառնա»,- հայտնել է Պեսկովը։
Պեսկովը հայտնել է նաև, որ ավստրալացիների ցուցակը, որոնց դեմ կկիրառվեն պատժամիջոցները, դեռ չի կազմվել։
Հիշեցնենք, որ Ավստրալիան որոշել է պատժամիջոցներ կիրառել 50 ռուս քաղաքացու և ռուսական 11 ընկերության դեմ, որոնք, ըստ Ավստրալիայի իշխանությունների, վտանգ են ներկայացնում Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան