Ծովափոթորիկը Ստամբուլում նավեր է շուռ տվել և տներ ավերել
Աշխարհ
Ստամբուլում երեկ գիշեր ուժգին անձրևից հետո ծովափոթորիկը և մրրիկը Բոսֆորի նեղուցի Թուզլայի մասում նավեր են շուռ տվել և շքեղ վիլլաներ ավերել: Ուժգին քամին արմատախիլ է արել բազմաթիվ ծառեր և օդ բարձրացրել նեղուցում կանգնած նավերը: Ծովում առաջացած մրրիկը արագորեն հասել է ցամաք: Մրրիկն այնքան հզոր է եղել, որը քշել տարել է ամեն ինչ: Մրրիկի օդ բարձրացրած նավերից մեկը հայտնվել է ամառանոցներից մեկի այգում: Ստամբուլի փողոցներում դրված տեսախցիկները նկարահանել են մրրիկի կատարած բոլոր «հանցագործությունները»: Մարդկային զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան