Օբաման և Մերկելը քննարկել են ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցերը
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն ու ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցների հնարավոր սահմանումը: Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:
«Նրանք համաձայնության են եկել Ուկրաինայի արևելքում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ, եթե Ռուսաստանը կոնկրետ քայլեր չձեռնարկի, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հավելյալ քայլեր կձեռնարկեն այդ երկրի դեմ»,- նշվում է հաղորդագրությունում:
Օբաման ուկրաինական ճգնաժամը քննարկել է նաև ֆրանսիացի իր գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ: Երկու ղեկավարներն էլ կոչ են արել Ռուսաստանին համոզել Ուկրաինայի արևելյան շրջանների անջատողականներին դադարեցնել ռազմական գործողությունները:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան