Լիտվայի նախագահը Պուտինի քայլերը համեմատել է Ստալինի և Հիտլերի գործողությունների հետ
Աշխարհ
Ինչպես հայտնում է UNIAN-ը, Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է Ստալինի և Հիտլերի հետ: Այս մասին Գրիբաուսկայտեն հայտնել է Focus պարբերականին տված հարցազրույցում։
«Ոչ միայն ուկրաինացիները, այլև Բալթյան երկրների և Լեհաստանի բնակիչները զգում են ագրեսիվ քաղաքականություն, որն իրականացվում է Ռուսաստանի կողմից: Գրեթե յուրաքանչյուր շաբաթ Լիտվայի հետ սահմանակից Ռուսաստանի Կալինինգրադի մարզում անցկացվում են ռուսական զորքերի զորավարժություններ: Այս ամենն այն է, ինչ անում էին Ստալինը և Հիտլերը։ Նման համեմատությունն իրոք համապատասխանում է իրականությանը»,- ասել է նա։
Լիտվայի նախագահը նաև հայտնել է, որ չի ակնկալում ուկրաինական ճգնաժամի արագ լուծում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան