Քրեակատարողական վարչությունում կատարված ստուգումներով արձանագրված խախտումների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ՀՔԾ
Իրավունք
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Էրեբունու քննչական բաժնում' ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության (ԱՆ) քրեակատարողական վարչության և անհատ ձեռնարկատիրոջ միջև կնքված պայմանագրի համաձայն' վերջինիս կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կենտրոնական պահեստ է մատակարարվել քրեակատարողական հիմնարկներում օգտագործվող անհրաժեշտ նյութական արժեքներ, սակայն ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրամադրված արտադրանքի ծավալը պայմանագրով սահմանված չափից էականորեն քիչ է:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին