Մոսկվայում ինտիմ-սրահների ցանց ղեկավարելու մեղադրանքով ձերբակալվել է բարձրագույն բուհի ռեկտորը
Աշխարհ
Մոսկվայում ոստիկանները դադարեցրել են մայրաքաղաքի բուհերից մեկի ռեկտորի կողմից կազմակերպված սեքս-ծառայություններ մատուցող սրահների ցանցի գործունեությունը: Այս մասին հայտնել է itar-tass-ը՝ վկայակոչելով մոսկովյան քրեական հետախուզության մամուլի ծառայությանը:
Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները Փոքր Յուշունսկ փողոցում աղջիկներին մարմնավաճառության մեջ ներքաշելու մեղադրանքով ձերբակալել են մայրաքաղաքային բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի ռեկտորին:
Հետքաննչական աշխատանքների արդյունքում բացահայտել է, որ Մոսկվայում գործող սեռական բնույթի ծառայություններ մատուցող մի քանի սաունաներ, ինտիմ-սրահներ ղեկավարվել են հենց այդ մարդու կողմից:Միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան