Իսպանիայի թագավորի քրոջը՝ Քրիստինային, փողերի լվացման մեղադրանքներ կառաջադրեն
Աշխարհ
Արքայադուստր Քրիստինային՝ Իսպանիայի Ֆելիպե VI նոր թավավորի քրոջը և պետության նախկին ղեկավար Խուան Կառլոսի դստերը, այս շաբաթ կառաջադրեն մեղադրանքներ: Այդ մասին հունիսի 23-ին հաղորդել է Mundo թերթը:
«Դատավոր Կաստրոն արքայադուստր Քրիստինային կառաջադրի փողերի լվացման և ֆինանսական հանցագործությունների մասնակցության մեղադրանքներ, որոնք 2007 և 2008 թվականներին կատարել է նրա ամուսինը: Ամենայն հավանականությամբ, դատական վճիռը հայտնի կդառնա այս շաբաթ, ավելի շուտ վաղը չէ մյուս օրը»,- գրել է թերթը:
Արքայադստերը կասկածում են Aizoon ընկերության կողմից հարկային հանցագործությունների և փողերի լվացման մեջ, որի սեփականատերն է նա ամուսնու՝ Ինյակի Ուրդանգարինի հետ: Նրան կարող է սպառնալ 11 տարվա բանտարկություն. վեց տարի՝ փողերի լվացման, ևս հինգը՝ պետական գանձարանի դեմ կատարված հանցագործություններին մասնակցելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան