Ոստիկանության աշխատակիցները խոշոր չափերի կաշառք են ստացել քաղաքացուց. ՀՔԾ
Իրավունք
Քաղաքացի Քրիստինե Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ մամուլի բաժնից, ըստ քաղաքացի Քրիստինե Մ.-ի հաղորդման' իր անչափահաս դստեր կողմից դանակահարություն կատարելու դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերի ընթացքն հօգուտ իրենց լու ծելու և քրեական պատասխանատվության չենթարկելու համար ՀՀ ոստիկանության աշխատակիցն իրենից անձամբ պահանջել և ստացել է խոշոր չափերի կաշառք: Բացի այդ, իր դստերը որպես իրավախախտ հաշվառումից հանելու համար ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով ստորաբաժանման աշխատակիցները պահանջել և ստացել են կաշառք:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան