«Սևոլ» լաստանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 293-ի
Աշխարհ
Հարավկորեական «Սևոլ» լաստանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը 293-ի է հասել այն բանից հետո, երբ լույս հունիսի 24-ի գիշերը հայտնաբերել են ևս մեկ զոհվածի մարմին: Այդ մասին հայտնել է հանրապետության կառավարության՝ Չինդո կղզում գործող օպերատիվ շտաբի ներկայացուցիչը:
Աղջկա մարմինը ջրասուզակները դուրս են բերել խորտակված նավի չորրորդ տախտակամածի կենտրոնական միջանցքը հետազոտելու ժամանակ:
Դատելով հագուստից, որը ճանաչվել է զոհվածի ընտանիքի կողմից, նա Դանվոնի (Անսան քաղաքում) դպրոցի ավագ դասարանի աշակերտուհի է` Յուն ազգանունով: Աղետի հետևանքների վերացման հարցերով զբաղվող շտաբում նշել են, որ զոհվածի ինքնությունը ստույգ պարզելու համար պլանավորվում է անցկացնել ԴՆԹ-ի թեսթ: Այսպիսով, ներկայումս հաստատված է լաստանավի 293 ուղևորների զոհվելը, անհայտ կորած է համարվում 11 մարդ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում