Բաքվի ավտոբուսներից մեկում աշակերտուհու են բռնաբարել
Աշխարհ
Բաքվի №13 ավտոբուսում բռնաբարել են 15-ամյա աշակերտուհու: Այս մասին հայտնում է Milli.Az-ը:
Ըստ տեղեկության՝ իրավապահներին էր դիմել Նասիմիի շրջանի բնակչուհի ոմն Կ.Վ.-ն՝ հայտնելով, որ ավտոբուսի վարորդները բռնաբարել են իր 15-ամյա աղջկան:
Նշենք, որ աղջիկը տնից դուրս էր եկել երկու օր առաջ և չէր վերադարձել, իսկ մայրը երկար որոնումներից հետո նրան գտել է №13 երթուղայինում:
Աղջիկը խոստովանել է, որ իրեն բռնաբարել է ավտոբուսի վարորդը: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում