Ուկրաինայի ՆԳՆ-ն ազատել է մոտ 17.000 աշխատակցի
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունն ազատել է մոտ 17.000 աշխատակցի, ովքեր խախտել են ուկրաինացի ժողովրդին տված հավատարմության երդումը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Սերգեյ Չեբոտարը:
«Նախարարությունն ակտիվորեն պայքարում է այն ոստիկանների դեմ, ովքեր «խեղաթյուրել են» են իրենց երդումը, մասնավորապես ներգրավվելով կոռուպցիոն գործընթացների, թմրանյութերի վաճառքի և այլ հանցագործությունների մեջ»,- հայտնել է փոխնախարարը:
Չեբոտարը նաև նշել է, որ Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցիչները պետք է իրենց աշխատանքային գործունեությունը ծավալեն հանուն հայրենիքի և հանուն ուկրաինացի ժողովրդի:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում