ՄԱԿ-ում ՌԴ-ն կբարձրացնի ահաբեկիչների կողմից նավթի անօրինակ վաճառքի հարցը. Չուրկին
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, ՌԴ-ն մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձրացնել Իրաքում և Սիրիայում ահաբեկիչներից նավթի անօրինական գնման հարցը: Այս մասին լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
«Մոտ ապագայում նախատեսում ենք համապատասխան փաստաթուղթ կներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ, որում այս հարցը կքննարկվի: Հայտնի է այն հանգամանքը, որ ահաբեկչական խմբավորումներն զբաղվում են նավթի անօրինական վաճառքով` ինչպես Սիրիայի, այնպես էլ Իրաքի տարածքում»,- ասել է Չուրկինը:
Նա նշել է նաև, որ ովքեր այդ խմբավորումներից նավթ են գնում, ֆինանսավորում են ահաբեկչությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում