ԱՄՆ-ն ողջունել է Պուտինի` Ուկրաինայում զորքեր կիրառելու թույլտվությունը չեղարկելու մասին որոշումը
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ-ն հավանություն է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդին արված առաջարկը, ըստ որի չեղյալ է հայտարարվել Ուկրաինայում զորքեր կիրառելու թույլտվությունը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը:
«ԱՄՆ-ն կցանկանար տեսնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևելքի լարվածության չեզոքացմանն ուղղված զգալի քայլեր»,- հայտնել է Ջոշ Էռնեստը:
Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտնել է նաև, որ ոչ թե խոսքով, այլ գործով պետք է Ռուսաստանը հասնի հակամարտության խաղաղ կարգավորմանը և մասնավորապես դադարի անջատողականներին աջակցելուց:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում