Ռուսաստանցիների երկու երրորդը ցանկանում է, որ Պուտինը վերընտրվի նախագահի պաշտոնում
Աշխարհ
Ռուսաստանցիների երկու երրորդն այն կարծիքին է, որ Վլադիմիր Պուտինի աշխատանքը համապատասխանում է իրենց շահերին և ցանկանում են, որ նա նախագահ մնա նաև 2018 թվականից հետո: Այդ մասին վկայում է Հասարակական կարծիքի հիմնադրամի (ՀԿՀ) սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցումը:
Ռուսաստանի քաղաքացիների կարծիքով՝ Պուտինի նախագահության երրորդ ժամկետի հիմնական դրական պահերն են դարձել երկրի պաշտպանունակության ամրապնդումը և հաջողություններն արտաքին քաղաքականության ասպարեզում:
«Այսօր ռուսաստանցիների 66 տոկոսը ցանկանում է, որ Վլադիմիր Պուտինը նախագահ մնա 2018 թվականից հետո, չի ցանկանում 14 տոկոսը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարցվածների մեծամասնության կողմից առավել հավանության արժանացած նախագահի գործերի ու որոշումների թվում են Ղրիմի և Սևաստոպոլի միացումը Ռուսաստանին, Սոչիի Օլիմպիադայի անցկացումը և Ուկրաինայի նկատմամբ վարվող քաղաքականությունը:
Հարցումը ՌԴ-ի 18 և ավելի բարձր տարիքի քաղաքացիների շրջանում անցկացվել է այս տարվա հունիսի 15-ին ՌԴ-ի 43 սուբյեկտներում: Դրան մասնակցել է երկրի 1500 բնակիչ: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,6 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում