Գուբարյովը խնդրում է Ռուսաստանի խաղաղարար զորքերը մտցնել Դոնբաս
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինական բանակը՝ խախտելով Պորոշենկոյի խաղաղության պլանը, գրոհների է անցել Դոնեցկի մարզի մի քանի բնակավայրերում, այդ պատճառով էլ մենք խնդրում ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԴԺՀ և ԼԺՀ տարածքներ մտցնել Ռուսաստանի խաղաղապահ զորքերը: Այս մասին իր facebook-յան էջում գրել է ԴԺՀ-ի ժողովրդական պատգամավոր Պավել Գուբարյովը:
«Մենք հարգանքով ենք վերաբերվում Վլադիմիր Վլադիմիրովիչի ընդունած որոշմանը, սակայն կարծում ենք, որ մեր պարտքն է նշել, որ Ուկրաինայի հիմնական նպատակը ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումն է, որի արդյունքում կկարողանան ԵՄ խաղաղարար ուժեր մտցնել և Դոնբասում ռուսալեզու բնակչության ցեղասպանություն իրագործել։ Հենց այս պատճառով էլ մենք խնդրում են ԴԺՀ և ԼԺՀ տարածքներ մտցնել Ռուսաստանի խաղաղարար զորքերը»,- գրել է Գուբարյովը:
Ավելի վաղ Գուբարյովն արդեն հայտարարել էր, որ «Պորոշենկոյի կողմից հայտարարված զինադադարը չի եղել»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում