Ոստիկանի կողմից ֆիզիկական ուժի գործադրումը մտնում է նրա գործառույթների մեջ. Գևորգ Կոստանյանը՝ Սարյան փողոցում տեղի ունեցածի մասին
Իրավունք
Ոստիկանի կողմից ֆիզիկական ուժի գործադրումը մտնում է ոստիկանի գործառույթների մեջ: Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն` անդրադառնալով օրեր առաջ էլեկտրաէներգայի թանկացման դեմ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների կողմից կիրառված ուժին:
«Ֆիզիկական ուժը, հրազենի գործադրումը, դրանք սահմանված են օրենքով: Ոստիկանը տիրապետում է միջոցների գործադրման կարգին, պայմաններին, և մի շարք դեպքերում ոստիկանն իրավունք ունի կիրառել ֆիզիկական ուժ: Մենք պետք է խոսենք ոչ թե կիրառման կամ չկիրառման մասին, այլ յուրաքանչյուր դեպքում պետք է խոսենք ոստիկանության գործադրած ֆիզիկական ուժի գործադրման համաչափության մասին»,- ասաց Գլխավոր դատախազը:
Վերջինիս խոսքով` Սարյան փողոցում տեղի ունեցածի վերաբերյալ տրված է համապատասխան ցուցում, որ այն անձինք, որ դիմել են կամ կդիմեն իրենց նկատմամբ բռնության մասին, դատախազությունը կզբաղվի այդ հարցով:
«Կան մարդիկ, ովքեր արդեն ներկայացրել են հաղորդում, բայց պետք է իրավական գնահատական տրվի նաև ոստիկանի նկատմամբ բռնության մասին»,- ասաց Կոստանյանը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին