Բաքվում ծեծի են ենթարկել թաղապետին
Աշխարհ
Բաքվի Գալա ավանի 54-ամյա թաղապետ Թալիբ Բաբա օղլու Բաբաևին երկու քաղաքացիներ ուժգին ծեծի են ենթարկել այն բանի համար, որ վեջինս նրանցից պահանջել է դադարեցնել ապօրինի շինարարությունը: Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է Բաքվի Խազարի շրջանի ոստիկանությունը:
Լսելով ապօրինի շինարարության մասին' թաղապետը քաղաքացիներից պահանջել է դադարեցնել այն, ինչին վերջիններս պատասխանել են, որ «որտեղ ուզեն, այնտեղ էլ կկառուցեն»: Վիճաբանության ընթացքում նրանք երկաթյա ձողերով հարձակվել են Բաբաևի վրա և ծանր մարմնական վնասվածքներ պատճառել նրան:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում