Գևորգ Կոստանյանը ներկայացրեց ՎՊ կողմից դատախազություն ուղարկված նյութերի ճակատագիրը
Իրավունք
Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության կապացությամբ պալատի կողմից դատախազություն է ուղարկվել 17 նյութ: Այս մասին հունիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: «Դրանցից 10-ն ընդհանրապես քննության չեն ենթարկվել, 5-ի դեպքում քրեական գործի հարուցումը մերժվել է, իսկ մնացած 2 նյութերը կցվել են միմյանց, և հարուցվել է 1 քրեական գործ՝ կանխամտածված սնանկության հատկանիշների փաստի կապակցությամբ»,- նշեց Կոստանյանը:
Այնուամենայնիվ, Կոստանյանն ընդգծեց, որ Վերահսկիչ պալատի 2012թ. և 2013թ. հաշվետվություններն ամբողջության մեջ հիմք են հանդիսացել, որպեսզի դրանց վերաբերյալ քրեական գործեր հարուցվեն: Հարուցված քրեական գործերը վերաբերում են հնարավոր խարդախություններին, պաշտոնական դիրքի չարաշահումներին, անփութություններին, յուրացումներին:
Գխխավորի դատախազի խոսքով՝ հարուցված քրեական գործերի վերաբերյալ գնահատականներ հնարավոր կլինի տալ ավելի ուշ, քանի որ այս պահին դրանք ընթացքի մեջ են:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին