ՌԴ-ի նկատմամբ կիրառվող լրացուցիչ պատժամիջոցներն արդեն պատրաստ են. Պետդեպ
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, ԱՄՆ իշխանություններն արդեն պատրաստել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մարի Հարֆը:
«Մեր լրացուցիչ պատժամիջոցները պատրաստ են կիրառման: Մենք շարունակում ենք բանակցությունները Եվրոպայի հետ և եթե վերջնականապես պատրաստ լինենք, կարող ենք գործի դնել դրանք շատ արագ»,- ասել է Հարֆը:
Ըստ նրա` Վաշինգտոնը դրական քայլ է համարում Մոսկվայի որոշումը, ըստ որի` չեղյալ է հայտարարվել Ուկրաինայում զինված ուժերի կիրառման թույլտվության գործողությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում