Եկեղեցին պետք է մասնակցի Ուկրաինայի արևելքում խաղաղ ծրագրերի իրագործմանը․ Պորոշենկո
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եկեղեցու ներկայացուցիչներին կոչ է արել մասնակցել Դոնեցկի և Լուգանսկի մարզերում խաղաղ ծրագրի իրագործմանը: Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությանը:
«Մեր եկեղեցին չպետք է անմասնակից մնա խաղաղ ծրագրի իրականացմանը: Ես կարծում եմ, որ այս իրավիճակում եկեղեցու ներգրավումը և նրա բարեգութ առաքելությունն ու գործունեությունը շատ կարևոր են»,- հայտարարել է նա:
Նշենք, որ հունիսի 20-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր երկրի արևելյան շրջաններում զինադադար հաստատելու մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում