Ուկրաինայի հատուկ ծառայությունները «ՌԴ-ի ներխուժման փորձ» էին կանխատեսում ամիսը 10 անգամ. Տուրչինով
Աշխարհ
Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով UNIAN-ը, երբ Ռուսաստանը ներխուժեց Ղրիմ, ուկրաինական բանակը պատրաստ չէր դիմակայել այդ ագրեսիվ գործողություններին: Այս մասին «Новое время страны» ամսագրին պատմել է Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը:
«Ամսվա ընթացքում մոտ 10 անգամ մեր հատուկ ծառայությունները հաղորդում էին, որ Ռուսաստանի կողմից ռազմական հարձակման ժամանակը որոշված է: Մենք մարտական պատրաստվածությամբ սպասում էինք հրամանատարության կետում, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ Մոսկվան մեր կողմից թույլ տված սխալների էր սպասում: Իսկ Ղրիմի հարցում ռուսները հարմար ժամանակի էին սպասում։ Այդ օրերին երկրի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Ուկրաինան ռուսական ագրեսիային կարող է դիմակայել ընդամենը 5 հազար մարդով»,- պատմել է Տուրչինովը:
Հիշեցնենք, որ Ղրիմը մարտի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով առանձնացել է Ուկրաինայից և միացել ՌԴ-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում