ՌԴ-ն պետք է կոչ անի աշխարհազորայիններին վայր դնել զենքերը. Քերի
Աշխարհ
ԱՄՆ-ն պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է «առաջիկա ժամերին» ցուցաբերի բարի կամքի դրսևորում և կոչ անի Ուկրաինայի արևելյան շրջանների աշխարհազորայինների զենքերը վայր դնել: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը։
«Խիստ կարևոր է, որ Ռուսաստանն առաջիկա մի քանի ժամվա ընթացքում ցույց տա, որ աշխատում է անջատողականներին զինաթափելու ուղղությամբ, որ նա կոչ է անում նրանց վայր դնել իրենց զենքերը և մասնակցել խաղաղ բանակցային գործընթացին»,- ասել է Քերին Փարիզում Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ, ԱՄՆ-ն և ԵՄ-ն հայտնել էին, որ Ուկրաինայում իրավիճակի հետագա սրման դեպքում նրանք կարող են կիրառել լրացուցիչ նոր պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում