Առանց Ղրիմը վերադարձնելու` ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումն անհնար է․ Պորոշենկո
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարել է, որ չնայած ՌԴ-ի հետ սկսած բանակցություններին, Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները կկարգավորվեն միայն Ղրիմն Ուկրաինային վերադարձնելուց հետո: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Առանց Ղրիմը վերադարձնելու՝ մեր հարաբերությունների կարգավորումն անհնար է»,- հայտնել է Պյոտր Պորոշենկոն:
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահը հայտնել էր, որ Ռուսաստանն իր կարծիքով, բավարար չի աջակցում իր խաղաղության ծրագրին, որի ավարտին մնացել է մեկ օրից էլ քիչ ժամանակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում