Վլադիմիր Գասպարյանը ՃՈ-ին հանձնարարեց անցնել ուժեղացված ծառայության (տեսանյութ)
Իրավունք
Հունիսի 25-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության ղեկավար կազմի մասնակցությամբ, անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին բնակչության ամառային հանգստի ծառայության կազմակերպման խնդիրները:
Անդրադառնալով ամառային ամիսներին իրականացվող ծառայության առանձնահատկություններին՝ ոստիկանության պետը հատկապես կարևորեց հանգստի վայրերում գտնվող երեխաների անվտանգության ապահովման առաջնահերթությունը:
Վլադիմիր Գասպարյանը ճանապարհային ոստիկանությանը հանձնարարեց ուժեղացված ծառայություն կատարել մարզային ճանապարհների հատկապես հանգստյան գոտիների ուղեհատվածներում, ստուգել խճուղիների գծանշումը և սերտորեն աշխատել մարզերի ղեկավարության հետ՝ այդ ուղղությամբ թերացումները բացառելու նպատակով:
Ոստիկանության պետը անչափահասների գործերով ծառայության պատասխանատուներին հրահանգեց ուժեղացնել ծառայությունը բնակավայրերում, մասնավորապես՝ մայրաքաղաքում, որտեղ ամռանը կազմակերպվում են մանկական բակային ճամբարներ, հավաքույթներ ու ժամանցային այլ միջոցառումներ: Միևնույն ժամանակ հանձնարարվեց ոստիկանության ուժերով ու միջոցներով կազմակերպել և իրականացնել անապահով ընտանիքների, մանկատների երեխաների ամառային հանգստի միջոցառումներ:
Օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարվեց տեսադաշտում պահել հանգստի գոտիները, մշտապես վերահսկել բոլոր այն տարածքները, որոնք մարդաշատ են լինում ամռան ամիսներին, կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել հակահասարակական երևույթները բացառելու նպատակով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին