Ուկրաինայում ազատվել են ԵԱՀԿ-ի չորս դիտորդներ
Աշխարհ
ԵԱՀԿ-ն հաստատել է Ուկրաինայի հարավ-արևելքում կազմակերպության չորս դիտորդների ազատման վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք ռուսամետ ուժերի կողմից առևանգվել էին մեկ ամիս առաջ, հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բորոդայը հայտարարել էր, որ դիտորդներն ազատվել են առանց նախապայմանների:
ԵԱՀԿ-ում նաև մտահոգություն են հայտնել կազմակերպության ևս չորս դիտորդների ճակատագրի կապակցությամբ, որոնք Ուկրաինայում առեւանգվել են մայիսի վերջին: Դրա համար պատասխանատվությունը չի ստանձնել «ոչ մի մարդ, ոչ մի կազմակերպություն, հայտարարել է Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության մամուլի քարտուղար Մայքլ Բոչուրկիվը:
ԵԱՀԿ-ի առաքելությունն աշխատում է Ուկրաինայի կառավարության հրավերով, երկրում նրա գտնվելու ժամկետը վեց ամիս է:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում