Ադրբեջանական բանակի զինծառայողները վթարի են ենթարկվել
Աշխարհ
Բաքու-Ղազախ ավտոմայրուղու վրա Շամխորի շրջանում երկու մարդատար ավտոմեքենաների դիմահար բախման արդյունքում ծանր վիրավորվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ 26-ամյա Սահավաթ Մամեդովը, 33-ամյա Զաուր Ջաֆարովը և 29-ամյա Ռուֆաթ Հասանովը: Տեղում մահացել է քաղաքացիական անձ ուղևորը, ծանր վիրավորվել է նաև ավտոմեքենայի վարորդը: Այս մասին հայտնում է haqqin.az լրատվական կայքը:
Զինծառայողները ծանր վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, 2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 45 զինծառայող, որոնցից 33-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 77 զինծառայողներ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում