ԵՄ-ն Ուկրաինային և Վրաստանին առանց վիզայի ռեժիմ է խոստացել
Վրաստան
Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյն առանց վիզայի ռեժիմ է խոստացել Ուկրաինային և Վրաստանին: Այս մասին հայտնում է ria.ru-ն։
«Մեր նպատակն է ձեր տնտեսությունների լիարժեք ինտեգրումը ԵՄ-ի շուկայում, իսկ առանց վիզայի ռեժիմը մեր հանրություններն ավելի կմոտեցնի»,- ասել է Ռոմպեյը։
Հիշեցնենք, որ Վրաստանն ու Մոլդովան ստորագրել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որը նախատեսում է ԵՄ-ի ազատ առևտրային գոտուն անդամակցություն: Վրաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Մոլդովայի կողմից` վարչապետ Յուրի Լյանկեն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում