ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի բացասական ազդեցության դեպքում․ Պեսկովը` ԵՄ-ի համաձայնագրի մասին
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումն այդ պետությունների ազատ իրավունքն է, սակայն Ռուսաստանը պաշտպանիչ միջոցներ կձեռնարկի, եթե այս փաստաթղթերը բացասական ազդեցություն ունենան ռուսական շուկայի համար: Այս մասին հայտնել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահը բազմիցս հայտարարել է, որ ամեն ինչ կախված կլինի փաստաթղթերի ուժի մեջ մտնելուց, վավերացումից և իրականացումից: Խնդիրը փաստաթղթերի մեջ չէ, այլ մեր շուկաների վրա ազդեցության հնարավորության, իսկ եթե այդ ազդեցությունը բացասական լինի, համապատասխան միջոցառումներ կանցկացվեն»,- ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է նաև, որ «այդ որոշումը Ուկրաինայի և Վրաստանի ազատ իրավունքն է»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում