Իսրայելը կանխատեսել է նոր քրդական պետության ստեղծումը և պատրաստ է ճանաչելու այն
Աշխարհ
Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրաքը բոլորի աչքի առաջ մասնատվում է, քրդական պետության ստեղծվելն անխուսափելի է, և նման դեպքում, Իսրայելը այդ պետությունը: Այս մասին հայտնում են իսրայելյան ԶԼՄ-ները:
Դրանից առաջ էլ Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը ամերիկացի իր պաշտոնակից Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ քրդերը «դե ֆակտո» ստեղծել են իրենց պետությունը և, նրանցից նավթ գնելով, Թուրքիան պատրաստ է հաշտվելու այդ իրողության հետ:
Ուշագրավ է, որ Իսրայելի ղեկավարների այդ հայտարարություններին հաջորդել է The New York Times թերթի սենսացիոն հրապարակումը մերձավորարևելյան պետություններ Լիբիան, Սիրիան, Իրաքը, Սաուդյան Արաբիան և Եմենը 14 նոր պետությունների բաժանվելու մասին: Թերթը ներկայացրել է նաև Մերձավոր Արևելքի նոր քարտեզը, որտեղ Իրաքի հյուսիսում նշված է Քուրդիստան պետությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում