Տնօրենի աշխատասենյակից ատրճանակ, բանկոմատի 7 քարտ, կանխիկ գումար, ժամացույց և ձեռնաշղթա գողացողը հայտնաբերվել է
Իրավունք
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ հունիսի 27-ին, ժամը 00.30-ին, Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Գևորգ Ա.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տիպի 4.5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակ, ձեռքի ժամացույց, բանկոմատի 7 քարտ և ձեռնաշղթա:
Ըստ Գևորգ Ա.-ի' նշված իրերը, ինչպես նաև 460 հազար դրամը, հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը նա գողացել է Ազատության պողոտայում գտնվող հաստատություններից մեկի տնօրենի աշխատասենյակից: Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին