Ուկրաինայի հակամարտության երկու կողմերն էլ պարտավոր են կատարել հրադադարի պահանջները․ Պան Գի Մուն
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերին կատարել իրենց` հրադադարի վերաբերյալ պարտականություններն ու երկխոսության միջոցով վերջ դնել բռնությանը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Գլխավոր քարտուղարը հույս է հայտնում, որ բոլոր կողմերը կսկսեն խստորեն պահել իրենց պարտավորությունները, և կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին քաղաքական գործընթացի միջոցով վերջնականապես դադարեցնել բռնության յուրաքանչյուր դրսևորում»,- ասվում է հայտարարության մեջ:
Պան Գի Մունը նաև ողջունել է Ուկրաինայի հարավ-արևելքում ԵԱՀԿ առաքելության չորս դիտորդների ազատումը, որոնք ռուսամետ ուժերի կողմից առևանգվել էին մեկ ամիս առաջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում