Մոլդովայի կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրին
Աշխարհ
Մոլդովայի Հանրապետության կառավարությունն արտահերթ նիստում հավանության է արժանացրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը: Ինչպես հաղորդել են Մոլդովայի կառավարության մամուլի ծառայությունից, հանրապետության վարչապետ Յուրի Լյանկեն հայտարարել է, որ կնքված պայմանագրի դրույթների կատարումն առաջնային է դառնում կառավարության համար: «Մենք ունենք Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորում և կախված նրանից, թե ինչպես կկատարենք մեր պարտավորությունները, պարզ կդառնա Եվրամիության հետ հարաբերությունների հաջորդ մակարդակը»,- ասել է Լյանկեն:
Կառավարության կողմից հաստատված փաստաթուղթը կներկայացվի նաև խորհրդարանի վավերացմանը: Մոլդովայի խորհրդարանի ղեկավար Իգոր Կորմանի խոսքով' հաջորդ շաբաթ պատգավորներին կառաջարկվի արտահերթ քվեարկություն անել: Այդ որոշումը հավանության է արժանացրել նաև իշխող կուսակցությունը: Միևնույն ժամանակ ընդդիմադիր ուժերը դեմ են արտահայտվել համաձայնագրի ընդունմանը:
Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան հունիսի 27-ին ստորագրել են Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը, որը նախատեսում է այդ երկրների մուտքը ԵՄ-ի ազատ առևտրի գոտի:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում