Հնդկաստանի հարավում շենքի փլվելու հետևանքով զոհվածների թիվը հասել է 17-ի
Աշխարհ
Հնդկաստանի Թամիլնադ հարավային նահանգի վարչական կենտրոնում՝ Չեննայ քաղաքում, կառուցվող 12-հարկանի շենքի փլվելու հետևանքով զոհվածների թիվը հասել է 17-ի: Այդ մասին հունիսի 30-ին հաղորդել է NDTV հեռուստաալիքը:
Փրկարարների գնահատումների համաձայն՝ հունիսի 28-ին տեղի ունեցած ողբերգության հետևանքով փլատակների տակ կարող է գտնվել շուրջ 40 մարդ: Սակայն ստույգ թիվը հայտնի չէ: Քսան մարդու հաջողվել է փրկել: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է վեց հոգու, ներառյալ շենքի շինարարության պատվիրատուին:
Նույն օրը եռահարկ շենք է փլվել նաև Նյու Դելիի հյուսիսում, ինչի հետևանքով զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա: Փլատակներում հայտնված վեց մարդու հաջողվել է փրկվել: Արտակարգ պատահարի պատճառ են դարձել հարևան տեղամասում ապօրինաբար կատարվող շինարարական աշխատանքները, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում