Իսրայելի վարչապետը պաշտպանել է Քրդստանի անկախության գաղափարը
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն պաշտպանել է անկախ Քրդստանի ստեղծման գաղափարը՝ Մերձավոր Արևելքում «Իրաքի և
Լևանտի իսլամական պետություն» խմբավորմանը հակազդեցությունն ուժեղացնելու նպատակով, տեղեկացնում է BBC-ն: Նաթանյահուն հայտարարել է, որ քրդերը կռվող ժողովուրդ են, որն ապացուցել է իր քաղաքական չափավորությունն ու վաստակել սեփական պետություն ստեղծելու իրավունքը: Իսրայելի վարչապետը նաև նշել է, որ իր երկիրը կաջակցի Հորդանանին, որպեսզի խանգարի իսլամիստներին՝ գրավելու այդ երկրի տարածքները և այսպիսով կանխի Իսրայելին սպառնացող վտանգը: Քուրդ զինվորները Հյուսիսային Իրաքում վերջերս տեղի ունեցած մարտերի ընթացքում իրենց հսկողության տակ են առել Քիրկուկ քաղաքը:


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին