Խաբարովսկի երկրամասում վթարի է ենթարկվել 14 ուղևորներով Ми-8 ուղղաթիռը
Ռուսաստան
Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում Ми-8 ուղղաթիռ է ընկել, որում գտնվել է 14 մարդ: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով ուժային կառույցները:
«Վթարի է ենթարկվել «Аэровир» ընկերությանը պատկանող Ми-8 ուղղաթիռը, որտեղ գտնվել է 14 անդամ: Ուղևորների ճակատագրի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դեռ չհաստատված տեղեկություններով՝ ուղղաթիռն ընկել է Խաբարովսկից 390 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Չեգդոմին բնակավայրի տարածքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)