ԵԱՀԿ-ն որոշել է վերադառնալ Բաքու
Աշխարհ
ԵԱՀԿ-ն մտադիր է վերականգնել իր գրասենյակի գործունեությունն Ադրբեջանում: ԵԱՀԿ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով հանձնաժողովը Բաքվում ընթացող համաժողովում օրակարգ է մտցրել Ադրբեջանում իր գրասենյակի գործունեությունը վերականգնելու մասին հարցը:
Չնայած ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները փորձել են բողոքել այդ որոշման դեմ՝ պահանջելով բանաձևի նախագծից հանել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը վերականգնելու մասին կետը, ուղղումը քվեարկության է դրվել և ընդունվել:
Ադրբեջանի կառավարության երկարատև և համառ ջանքերից հետո ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը, փաստորեն, դադարեցրել է իր գործունեությունը՝ Բաքվում իր գտնվելը սահմանափակելով միայն նախագծերի համակարգողի կարգավիճակով: ԵԱՀԿ նոր գրասենյակի մանդատը ուժի մեջ էր մտել 2014 թվականի հունվարից: Այդ մասին որոշումն ընդունվել էր ԵԱՀԿ Մշտական խորհրդում, անցյալ տարվա հուլիսի 26-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում