Պորոշենկոն երկրի արևելքում չի երկարացնի հրադադարի ռեժիմը
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն որոշում է ընդունել երկրի արևելքում հրադադարի ռեժիմը չերկարացնելու մասին: Այս մասին ասվում է պետության ղեկավարի պաշտոնական կայքում:
«Ուկրաինայի տարածքային ամբողջականության, անվտանգության և խաղաղ բնակիչների կյանքի պաշտպանությունը պահանջում է ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական գործողություններ»,- ասել է Պորոշենկոն:
Հրադադարի ռեժիմը տևել է 10 օր, իսկ հունիսի 30-ի ուշ երեկոյան ուկրաինացի ուժայինների և ռուսամետ անջատողականների միջև հրադադարն ավարտվել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում