Օբաման հումանիտար ճգնաժամ է որակել ԱՄՆ-ի սահմանների մոտ ստեղծված իրադրությունը
Աշխարհ
ԱՄՆ-ի սահմանների մոտ անօրինական գաղթյալների կուտակման կապակցությամբ ստեղծված իրադրությունը վերածվել է իսկական հումանիտար ճգնաժամի: Նախագահ Բարաք Օբաման այդ մասին հայտարարել է՝ հունիսի 30-ին ելույթ ունենալով Վաշինգտոնում: Մենք իսկական հումանիտար ճգնաժամ ենք ստացել սահմանին, որը սոսկ ընդգծում է քաղաքականությունը մոռանալու և ներգաղթի բարեփոխումը մեկընդմիշտ նորմալացնելու անհրաժեշտությունը,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը: Նա հիշեցրել է, որ «վերջին շաբաթներին մենք սահմանին նկատել ենք երեխաների վիթխարի կուտակում առանց չափահասների ուղեկցության, որոնց այստեղ և այլ երկրներ են տանում ստրկավաճառները:
Օբաման նշել է սահմանի պահպանության ուժեղացմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը: «Ես նամակ եմ հղել Կոնգրեսի ղեկավարներին՝ այս հումանիտար մարտահրավերի շտապ վերացման հարցում համագործակցելու և ԱՄՆ-ի սահմանապահ ծառայությանն օժանդակելու առաջարկությամբ, որի աշխատակիցներն ամեն տարի (Լատինական Ամերիկայի երկրներից) հարյուր հազարավոր ներգաղթյալների են արտաքսում երկրից, որոնք փաստաթղթեր չունեն իրենց մոտ»,- ասել է նա:
Նախագահը հույս է հայտնել, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը վերահսկող հանրապետականները մի կողմ կթողնեն քաղաքականությունը և կգործեն, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում