Ուկրաինայի արևելքում վերսկսվել է հակաահաբեկչական գործողությունների ակտիվ փուլը. Տուրչինով
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, ուկրաինական զորքերը հունիս 1-ի առավոտյան վերսկսել են երկրի արևելքում հատուկ գործողությունների ակտիվ փուլը և հարվածներ են հասցնում աշխարհազորայիններին: Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը:
Ըստ նրա՝ առավոտյան նա շփվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ:
«Առավոտյան վերսկսվել է հակաահաբեկչական գործողությունների ակտիվ փուլը, մեր ուժերը հարվածներ են հասցնում»,- հայտնել է Տուրչինովը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում