Նիկոլա Սարկոզին բերման է ենթարկվել
Աշխարհ
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին բերման է ենթարկվել՝ լիազորությունների ենթադրվող չարաշահման գործով ցուցմունքներ տալու համար: Այդ մասին հուլիսի 1-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով դատական ոլորտի սեփական աղբյուրները: Ինչպես նշում է գործակալությունը, Սարկոզին հուլիսի 1-ի վաղ առավոտյան ժամանել է Փարիզի մերձակա Նանտեր քաղաքի բաժանմունք:
«Սարկոզին կանչվել է Նանտեր՝ ցուցմունքներ տալու համար»,- ասել է գործակալության աղբյուրը:
Ինչպես նշում է «Ֆրանսպրեսը», քննիչներն իրավունք ունեն պետության նախկին ղեկավարին ձերբակալված պահել 24 ժամ: Գործակալության տվյալներով՝ Սարկոզին ցուցմունքներ է տալիս դատական այն գործի վերաբերյալ, որի շրջանակներում հետաքննություն է կատարվում կոռուպցիայի խնդրով:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում