Հուլիսի 1-ից G7-ի նախագահությունն անցնում է Գերմանիային
Աշխարհ
Հուլիսի 1-ից G7-ի նախագահությունն անցնում է Գերմանիային: Մեծ յոթնյակի պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2015 թվականի հունիսին Բավարական Ալպերի Էլմաու դղյակում:
Ինչպես հաղորդել է Գերմանիայի ֆինանսների նախարարությունը, մինչև 2014 թվականի վերջը ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների բոլոր հանդիպումները ղեկավարելու են ԳՖՀ-ի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն և Գերմանիայի կենտրոնական բանկի՝ Բունդեսբանկի նախագահ Ենս Վայդմանը:
Հիշեցնենք, որ Մեծ ությակը յոթնյակի է վերածվել այն բանից հետո, երբ G7-ի երկրները որոշեցին իրենց ղեկավարներին չուղարկել զարգացած երկրների ոչ պաշտոնական ակումբի Սոչիի գագաթնաժողովին և Բրյուսելում հանդիպում անցկացրին առանց Ռուսաստանի մասնակցության: Այդ որոշումն ընդունվել էր Ղրիմում իրադարձությունների ծավալման պայմաններում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում