Պորոշենկոն ուզում է հիշվել որպես «արյունարբու» Պյոտր. Միրոնով
Աշխարհ
«Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուզում է պատմության մեջ հիշվել որպես «արյունարբու» Պյոտր:
«Որպես «արյունարբու» Պյոտր հիշվելու փորձերը վկայում են նրա՝ ժամանակավոր հրադադարը չեղյալ հայտարարելու և «ահաբեկիչների» վրա հարձակվելու մասին որոշումները»,- հայտել է Միրոնովը:
Միրոնովը նաև առաջարկել է վերահսկողության տակ վերցնել ՌԴ-ի և Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների միջև սահմանը և փախստականների համար հումանիտար միջանցք ապահովել:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում