«Եվրասիական տնտեսական միությունը աշխարհից տարանջատվելու փորձ չէ». Պուտին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը աշխարհից տարանջատվելու փորձ չէ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Պուտինը նշել է, որ առաջ տանելով եվրասիական ինտեգրացիոն նախագիծը՝ իրենք նպատակ չեն հետապնդում սահմանազատվել աշխարհից և պատրաստ են քննարկել ազատ առևտրի գոտիների ստեղծման հարցերը ինչպես առանձին երկրների, այնպես էլ տարածաշրջանային միավորումների:
«Եվրասիական տնտեսական միությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ԱՊՀ-ի գործընկերների կողմից:Ռուսաստանի նախագահը հավելել է, որ իրենք բաց են նաև ԱՊՀ-ի այլ երկրների համար»,-հայտնել է Պուտինը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում