ՌԴ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արտգործնախարարները կհանդիպեն Բեռլինում
Աշխարհ
Հուլիսի 2-ին Բեռլինում տեղի կունենա Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում, որի ընթացքում կքննարկվի ուկրաինական ճգնաժամը: Այդ մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Հայտարարության մեջ նշվում է, որ այդ հանդիպման ընթացքում կքննարկվի Ուկրաինայում տիրող իրավիճակը և ճգնաժամից դուրս գալու ուղիներն ու գործընթացները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը աջակցել էր Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի նմանատիպ հանդիպման առաջարկը:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը