ԵԱՀԿ ԽՎ նոր նախագահ է ընտրվել
Աշխարհ
Բաքվում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանում ԵԱՀԿ ԽՎ նոր նախագահ է ընտրվել Ֆինլանդիայի պատվիրակության ղեկավար Իլկա Կաներվան: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը:
Կաներվան շնորհակալություն է հայտնել իր հանդեպ վստահության համար և հայտարարել, որ կարդարացնի այն:
Իլկա Կաներվան 2008թ. որպես Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար նախագահել է նաև ԵԱՀԿ-ն: Նա աչքի է ընկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հստակ դիրքորոշումներով: Կաներվան դեմ է հանդես եկել ղարաբաղյան հակամարտության գործում միջնորդական գործառույթները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբից ՄԱԿ-ին հանձնելու ադրբեջանական նախաձեռնություններին: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ-ն համակողմանի աջակցություն է ցուցաբերում հակամարտության կողմերին, հակամարտությունը կկարգավորվի միայն միջազգային նորմերի հիման վրա, խաղաղ ճանապարհով և որ ԵԱՀԿ-ն հաստատակամորեն աջակցում է այդ ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությանը:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը