Եթե ունենայինք այնպիսի բանակ, ինչպիսին ունենք այժմ՝ ոչ մի Ղրիմ էլ ոչ մի Պուտին չէր գրավի. Ավակով
Աշխարհ
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ ուկրաինական բանակի մարտունակությունն զգալի աճել է: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»:
Ըստ Ավակովի՝ վերջին ամիսներին լուրջ փոխվել է բանակի և դրա սպառազինության մակարդակը:
«Սա մի իրավիճակ էր, որին ոչ ոք չէր սպասում, և մենք մտանք այդ գործողությունների մեջ առանց նորմալ զինված ուժերի, առանց թիկունքի: Ես պնդում եմ, որ եթե երեք ամիս առաջ մենք ունենայինք այնպիսի բանակ, ինչպիսին ունենք այժմ, ապա ոչ մի Ղրիմ էլ ոչ մի Պուտին չէր գրավի»,- հայտարարել է նախարարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում