Նյու Յորքում Բրուքլինի կամրջի տակ պատի մի մասի փլվելու հետևանքով տուժել է հինգ մարդ
Աշխարհ
Նյու Յորքում Բրուքլինի կամրջի տակ գտնվող անցումի պատի մի հատվածի փլուզման հետևանքով տուժել է հինգ մարդ: Այս մասին հաղորդել են տեղական իշխանությունները:
Ըստ նրանց տեղեկությունների՝ սաստիկ փոթորկի հետևանքով փլվել է շուրջ 8 մետր լայնությամբ կառուցվածքի մի մասը: Ընկնող աղյուսները կպել են անցորդներին: Բժիշկների տվյալներով՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Տեղատարափ անձրևների պատճառով Նյու Յորքի Մանհեթենի շրջանում մի քանի փողոցներ ջրածածկ են եղել և մի քանի ժամ անանցանելի դարձել հետիոտների և ավտոտրանսպորտի համար, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)