Կրամատորսկն ու Սլավյանսկը հայտնվել են թեժ ռմբակոծությունների տակ. կան զոհեր
Աշխարհ
Կրամատորսկն ու Սլավյանսկը հայտնվել են ուկրաինական բանակի և աշխարհազորայինների փոխհրաձգության կենտրոնում: Հրետանային ռմբակոծության արդյունքում կան զոհեր խաղաղ բնակիչների շրջանում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Կրամատորսկում և Սլավյանսկում թեժ մարտեր են: Խաղաղ բնակիչների շրջանում մեծ թվով զոհեր են գրանցվել: Ռմբակածության արդյունքում փլուզվել է մոտ 30 բնակելի տուն»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ հունիս 2-ին, Լուգանսկայա ավանի փողոցներից մեկում գնդակոծման և ավիահարվածների հետևանքով զոհվել էր շուրջ տասը խաղաղ բնակիչ, որոնցից մեկը՝ հինգից-յոթ տարեկան մի աղջիկ:
Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ դեպքերի կապակցությամբ հայտնել է, որ «Ուկրաինայի քաղաքական խնդիրները երկրի քաղաքացիների ֆիզիկական ոչնչացման ճանապարհով լուծելը հազիվ թե համապատասխանում է քաղաքակիրթ եվրոպական հասարակության նորմերին, ինչին այսօր հավակնում են Կիևում»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում