Ոստիկանության Էրեբունու բաժինն ամփոփել է 2014 թ. 6 ամիսների աշխատանքը
Իրավունք
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում հուլիսի 3-ին անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օրակարգում բաժնի ծառայողների կողմից 2014 թվականի 6 ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն էր:
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Ազարյանն, իր ելույթում ներկայացնելով հաշվետու շրջանում կատարված աշխատանքի արդյունքները, նշել է ձեռքբերումները` միաժամանակ վեր հանելով նաև ծառայության ընթացքում տեղ գտած թերություններն ու բացթողումները:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը բաժնի ծառայողների կողմից 2014 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները ընդհանուր առմամբ գնահատելով դրական` տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարել շարունակել հետևողական աշխատանքը հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, բացահայտման աշխատանքների ցուցանիշը բարձրացնելու և անձնակազմի կատարողական ու ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին